«Առավոտն» օրեր առաջ անդրադարձել էր «Նոր Եդեսիա» ջոկատի հրամանատար Գեւորգ Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությանը, որն ընթանում է դռնփակ ընթացակարգով: Հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող Հայրապետյանի համար մեղադրողները պահանջել են 13 տարվա ազատազրկում: Նախորդ օրը Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի դահլիճից, պաշտպանական ճառը չավարտած, հիվանդանոց տարվեց Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերին: Նրա համար 11 տարի ազատազրկում են պահանջել հայ մեղադրողները: Իրանցին, ըստ մեղադրականի, Գ. Հայրապետյանից ստացել է մեր երկրի միջազգային հեղինակությունը խաթարող տեսաերիզ:
«Առավոտի» տեղեկություններով, դռնփակ նիստում իրանցուն հունից հանել է մեղադրող Արամ Ամիրզադյանը, ինչի արդյունքում անբաստանյալը պատռել է իր պաշտպանական ճառը եւ վատացել: Ըստ բժիշկների, նրա մոտ կաթվածի նախանշաններ են երեւացել: Քելբաջարից դատական նիստին եկած, սակայն դռների հետեւում հայտնված Գ. Հայրապետյանի մայրն ասել է. «Թող որդուս պագոնները պոկեն, տանեն Սեյրան Օհանյանին, միայն թե նրան դավաճան պիտակը չկպցնեն: