Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՀԱԶԱՆԳ՝ ԿՈՅՈՒՂՈՒՑ

Օգոստոս 21,2010 00:00

Երեկ, ժամը 01.08-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շիրակի 2 հասցեում գտնվող կոյուղու դիտահորից գազի ուժեղ հոտ է գալիս եւ լցվում հարակից տները, եւ բնակիչների շրջանում կան ինքնազգացողության վատացման դեպքեր: Նախնական տվյալներով՝ դիտահորի մեջ գազի բալոն է դատարկվել, ինչի հետեւանքով գազի հոտը տարածվել է շենքի մուտքում եւ հարակից տարածքում: Հրշեջ-փրկարարները բարձր ճնշմամբ ջրի շիթով իրականացրել են դիտահորի մաքրման աշխատանքներ, ինչի արդյունքում գազի հոտը թուլացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել