Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԳԵՂԱՄԱՆ» ՓԱԿՎԵՑ ԵՎ ՆՈՐԻՑ ԲԱՑՎԵՑ

Օգոստոս 21,2010 00:00

Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանը երեկ առողջապահության նախարարության կողմից փակվել է: Նախորդ օրվա երկրորդ կեսին սննդային թունավորման նախանշաններով հիվանդանոց են տեղափոխվել 41 քաղաքացի. 22-ը՝ «Արմենիա», 8-ը՝ «Նորք», 7-ը՝ «Էրեբունի», 1-ը՝ «Մուրացան» բժշկական կենտրոններ եւ 2-ը՝ 3-րդ հիվանդանոց: Երեկվա դրությամբ հիվանդանոցում է գտնվում 20 մարդ, որոնցից 4-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Տեղում իրականացվում են վարակազերծման, ինչպես նաեւ թունավորման պատճառները պարզելու աշխատանքներ: Հիշեցնենք, որ հատկապես այդ ռեստորանի վերաբերյալ «Առավոտը» 10 տարի ահազանգեր է ստանում՝ բնակիչներին անհանգստացնող բարձր երաժշտության պատճառով: Սակայն բնակիչների հույսերը, մի քանի օր հանգստանալ այս աղմուկից, չիրականացան՝ «Գեղաման» նորից բացվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել