Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԼԻՁՈՐԸ՝ ԱՅՍՕՐ

Օգոստոս 21,2010 00:00

Կառավարությունն այս ամիս որոշեց Սյունիքի մարզպետարանին հատկացնել 32,279. 621.4 դրամ՝ Հալիձոր եւ Շինուհայր գյուղերը բարեկարգելու նպատակով: Թե ինչ կփոխի ճոպանուղին հալիձորցիների կյանքում՝ ցույց կտա միայն ժամանակը:

\"\"
Հոկտեմբերին բացվելիք Հալիձոր-Տաթեւ ճոպանուղին կձգվի Հալիձորի վրայով:

\"\"
Հալիձորի կենտրոնը: Գյուղի ճանապարհները քարուքանդ  են:

\"\"
«Մեր դաշտերը Արարատյան դաշտի նման
չեն, որ կարողանանք հող մշակենք, եկամուտ ստանանք, ապրենք: Մեր հույսը վերեւից է»,- ասաց 83-ամյա Միասնական Հարությունյանը: Թե ինչն է նրան պահել ծննդավայրում, Միասնական պապն  այսպես պատասխանեց. «Անկախությունը կամ որ նույնն է՝ աղքատությունը»:

\"\"
Հալիձորցի Վրեժը կառուցվելիք ճոպանուղու «քաշվածներից» է:
Դիմել է մի շարք ատյաններ, հասել Սահմանադրական դատարան, ասաց՝ այնտեղից էլ Եվրոդատարան է գնալու: «Մեր հողերը վերցնում են հյուրանոց սարքեն, գումար աշխատեն, փոխարենը չնչին գումար են տալիս՝ 1 հա-ին 1 մլն դրամ գումար»,- դժգոհեց նա:

\"\"
Ասում են, որ Հալիձորում էլ, ինչպես հարեւան Շինուհայրում, «բույն են դրել» աղանդավորները: Գյուղամեջում նարդի խաղացող հալիձորցիներից հետաքրքրվեցինք՝ կա՞ն այդպիսիք: Ներկաներից մեկն այսպես արձագանքեց. «Էստեղ լիքը տաղանդավոր են, մի հատ էլ
աղանդավոր չունենք, բոլորս Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ ենք: Հենց մի աղանդավոր ենք տեսնում, ծեծում ենք, ուղարկում
այնտեղ, որտեղից եկել է: Հին Հալիձորում հողե քանդված տներ են, բայց 1640 թվականի եկեղեցին կանգուն է մնացել»:

\"\"
Հալիձորի դպրոցն անմխիթար վիճակում է:
\"\"

\"\"
Հալիձորցի երեխաների հավաքվելու միակ վայրը:

\"\"
Հալիձորցիները միայն պարտքով են կարողանում առաջին անհրաժեշտության ապրանքներ գնել: «Գյուղի ժողովրդի վիճակը սա է, նայեք ցուցակները՝ Հալիձորի մասին կարծիք կկազմեք»,- պարտքացուցակը թերթելով՝ ասաց խանութպան տիկին Արշալույսը:

\"\"
Հալիձորցիների մեծ մասն աշխատանք չունի, օրվա մեծ մասը գյուղամեջում են հավաքվում, զրուցում ու օր մթնեցնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել