Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ Է ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑՈՒՆ

Օգոստոս 21,2010 00:00

Օգոստոսի 16-ին Բերդի տարածաշրջանի պաշտպանական դիրքերում պայմանագրային զինծառայող, Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1986թ. ծնված Հարություն Վարդանյանը ինքնաձիգի 7 կրակոցներով  գնդակահարել է համագյուղացի, պայմանագրային զինծառայող, 1966թ. ծնված  Արսեն Չոբանյանին: Վերջինիս հուղարկավորությունը հայրենի գյուղում կայացել է օգոստոսի 19-ին: Արսենի որդին նույնպես պայմանագրային զինծառայող է: Արսենը երկու, իսկ Հարությունը մեկ երեխայի հայր է: Հատկանշական է, որ ոչ պաշտպանության նախարարությունը, ոչ էլ ոստիկանությունը դեպքի մասին  հաղորդագրություն չեն տարածել: Մեր տվյալներով՝ Հարություն Վարդանյանը ձերբակալված է, դեպքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել