Երեկ ժ.16.30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկ փողոցում (ռազմական ակադեմիայի հարեւանությամբ) տեղի է ունեցել խոշոր ավտովթար: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակից Դավիթ Սիրունյանը, վարելով իրեն ամրացված Dodge Durango մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել ԼADA-110 եւ «Կամազ» բեռնատարին: Վթարի հետեւանքով երեք ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են Նոր Նորքի հանրապետական հիվանդանոց: Վթարի հանգամանքները ճշտվում են ճանապարհային ոստիկանության քննչական բաժնի ճանապարհային հանցագործությունների եւ պատահարների քննության բաժնում: