Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԿՈՀՈԼԸ ԾԵՐԱՑՆՈՒՄ Է ՕՐԳԱՆԻԶՄԸ

Օգոստոս 20,2010 00:00

Ինչպես հայտնում են Միլանի համալսարանի գիտնականները, ալկոհոլի օգտագործումն արագացնում է օրգանիզմի ծերացումը եւ մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը: Մասնագետները պարզել են, որ սպիրտը վնասում է վաղաժամ ծերացման եւ քաղցկեղի զարգացման համար «պատասխանատու» գոտիները: Մասնավորապես, առաջացնում է սթրես եւ բորբոքում թելոմերներում՝ քրոմոսոմների ծայրային հատվածներում: Թելոմերները մարդու օրգանիզմի կենսաբանական ժամացույցն են: Դրանք կարճանում են բջիջների կիսման յուրաքանչյուր ցիկլին զուգահեռ: Երբ դրանց երկարությունը հատում է կրիտիկական կետը, բջիջները կորցնում են կիսվելու իրենց հատկությունը եւ մահանում են: Հետազոտությունն ընդգրկել է ավելի քան 250 կամավորների: Այն ցույց է տվել, որ ալկոհոլն արագացնում է թելոմերների երկարության կրճատումը: Բացի այդ, կարճ թելոմերները նպաստում են քաղցկեղի զարգացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել