Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարմրախտի, խոզուկի, կարմրուկի եւ ջրծաղիկի դեմ MMRV պատվաստանյութը երեխաների մոտ ավելի հաճախ է առաջացնում դողէրոցքային ցնցումներ, քան առանձին պատվաստանյութերը: Այդ ցնցումներն առաջանում են մեծ եւ փոքր երեխաների բարձր ջերմության դեպքում: Դրանք անվնաս են եւ հանդիպում են միայն երեխաների մոտ: «Pediatrics» ամսագրում հրապարակված հետազոտությունը, որին ընդգրկվել են 459.000 ամերիկացի երեխաներ, ցույց է տվել, որ նման ցնցումների վտանգը կրկնապատկվում է համադրված պատվաստանյութի դեպքում: