Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հայտ կբերվեն կեղծ ամուսնությունները

Օգոստոս 20,2010 00:00

Բրիտանական ներգաղթային գործակալությունը մտադիր է օգնել անգլիկան հոգեւորականներին՝ ի հայտ բերելու կեղծ ամուսնությունները: Այդ առաջարկը եղել է այն բանից հետո, երբ Անգլիկան մի հոգեւորական մեղավոր է ճանաչվել իր եկեղեցում հարյուրավոր զույգերի պսակելու համար, որոնց ամուսնությունները, պարզվել է, կեղծ են եղել: Եկեղեցում արված նման պսակը թույլ է տալիս ապօրինի գաղթականներին օրինական հիմունքներով ավելի երկար մնալ Մեծ Բրիտանիայում: Բրիտանական սահմանապահ ծառայությունն անգլիկան եկեղեցու յուրաքանչյուր թեմի առաջարկում է կապի մեջ լինել տեղի ներգաղթային բյուրոյի հետ՝ խորհրդատվություն ստանալու եւ կեղծ ամուսնությունների բացահայտման ուղղությամբ աջակցության համար: Այսպիսով, հոգեւորականները պարտավորված կլինեն բացահայտել կեղծ ամուսնությունները եւ դրանց մասին հայտնել աշխարհիկ իշխանություններին, որոնք էլ միջոց կձեռնարկեն դրանք չեղյալ հայտարարելու եւ օրենսդրությունը խախտողներին Մեծ Բրիտանիայի սահմաններում գտնվելու իրավունքից զրկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել