Սոլթ Լեյք Սիթի. Հիսուս Քրիստոսի Վերջին օրերի սրբերի եկեղեցին թողարկել է գովազդ՝ ցրելու համընդհանուր ճանաչված կարծրատիպերը մորմոնների մասին: Գովազդային նոր արշավում մորմոնները պատմում են իրենց, իրենց արժեքների եւ հետաքրքրությունների մասին, փորձում ցրել այն առասպելը, թե իրենք հնաոճ եւ միմյանց նման են: Հեռուստատեսությամբ ամերիկյան 9 քաղաքներում ցուցադրվող հոլովակներից պարզվում է, որ Վերջին օրերի սրբերի եկեղեցու հետեւորդների թվում են քանդակագործներ, սերֆինգիստներ, սքեյթբորդիստներ եւ մոտոցիկլիստներ: Եկեղեցու ներկայացուցչի խոսքերով՝ արշավը պետք է փոխի վերաբերմունքը մորմոնների հանդեպ: Տվյալ ակցիան ընթանում է համացանցում. արդեն 2000 մորմոն ստեղծել է իր կայքէջը, որտեղ պատմում է իր եւ իր կրոնական համոզմունքների մասին: Wltx պորտալի տվյալներով՝ մորմոնների թիվը կազմում է 13,5 միլիոն, որոնցից շուրջ 6 միլիոնն ապրում է ԱՄՆ-ի տարածքում: