ArmChess.am-ը տեղեկացնում է, որ հայաստանցի 17-ամյա շախմատիստ Վահե Բաղդասարյանը գերազանց հանդես գալով Հունաստանի Կավալա եւ Հալկիդա քաղաքներում անցկացված շախմատի միջազգային բաց մրցաշարերում, երկուսում էլ լրացրել է գրոսմայստերի նորմա:
Նույն աղբյուրի երեկ երեկոյան տարածած տեղեկատվության համաձայն, Կավալայի օփենում Հայաստանի ամենաճանաչված շախմատիստուհին՝ կանանց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, շնորհիվ գերազանց մրցելույթի, երրորդ անգամ լրացրեց նաեւ տղամարդկանց միջազգային գրոսմայստերի նորմա: Այնպես որ, ՖԻԴԵ-ն մոտակա ժամանակներում գործկոմի նիստում հաստատելու է նրա այդ կոչումը: