Բաշկիրիայի նախագահ Ռուստեմ Խամիտովը տեղական հեռուստատեսության ուղիղ եթերում պաշտոնյաներին խնդրել է իր լուսանկարը չփակցնել աշխատասենյակներում: «Եթե ձեր աշխատասենյակներում կան դատարկ պատեր, փակցրեք ձեր երեխաների, հարազատների լուսանկարները կամ գեղատեսիլ բնապատկերներ,- հորդորել է Խամիտովը՝ հավելելով, թե ինքը «աստղային հիվանդությամբ» չի տառապում: