Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԹՈՏՆՈՒԿ ՊԱՈՒԼԸ ՀԵՏՆՈՐԴ ՈՒՆԻ. ԱՆՈՒՆՆ ԷԼ՝ ՀԱՐՐԻ

Օգոստոս 20,2010 00:00

\"\"Հարրի մականունով կոկորդիլոսը կանխատեսում է արել Ավստրալիայում համընդհանուր ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Կենդանու ընտրությունը կանգ է առել երկրի գործող վարչապետ, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջուլիա Գիլարդի վրա: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով ABC News-ը: Ըստ աղբյուրի, կոկորդիլոսին առաջարկել են հավի մսի երկու կտոր, որոնցից մեկի վրա Գիլարդի, մյուսի վրա՝ ավստրալիական ընդդիմության առաջնորդ Թոնի Էբոտի նկարն է եղել: Հարրին ընտրություն կատարելուց առաջ մոտ հինգ րոպե մտածել է, հետո ընտրել է Գիլարդի նկարով հավի միսը:

Հարրին հայտնի է նրանով, որ ճիշտ է գուշակել ՀԱՀ-ում աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման արդյունքը (իսպանացիները հաղթեցին հոլանդացիներին 1:0 հաշվով): Ավստրալիայում կոկորդիլոսները հաճախ են հանդես գալիս որպես գուշակներ: Իսկ ընտրությունները Ավստրալիայում կայանալու են օգոստոսի 21-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել