Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՍՊԱՍԱՐԿԵԼ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻՆ

Օգոստոս 20,2010 00:00

Գերմանական Նյուրնբերգ քաղաքում գործող շուրջ 100 ռեստորանների, բարերի եւ դիսկոտեկների սեփականատերեր հանրագիր են ստորագրել՝ հայտարարելով, որ այլեւս չեն ուզում սպասարկել ռասիստական արտահայտություններ անող եւ աջծայրահեղական տեսակետներ ունեցող իրենց հաճախորդներին: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն: Նման կոլեկտիվ հայտարարության պատճառ են դարձել վերջին շրջանում սպասարկման այդ ոլորտում աջծայրահեղականների մասնակցությամբ տեղի ունեցող խուլիգանության եւ ծեծկռտուքի դեպքերը:

Հանրագրի հեղինակները շեշտել են, որ այդ քայլով իրենք ուզում են ուշադրություն հրավիրել այդ դեպքերին եւ հասնել ոստիկանության կողմից ավելի ակտիվ գործողությունների ձեռնարկմանը: Ոստիկանությունը, նրանց կարծիքով, միշտ ուշացած է արձագանքում այդ դեպքերին: Նրանք նաեւ հույս ունեն ստանալ այլ ռեստորանների տերերի աջակցությունը եւս, որոնք, թերեւս, վախենում են աջծայրահեղականների հաշվեհարդարից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել