Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՀՐԱՆ-ՎԱՇԻՆԳՏՈՆ ԼԵԶՎԱԿՌԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Օգոստոս 20,2010 00:00

Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեին հայտարարել է, թե իր երկիրը հրաժարվում է բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Թեհրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները վերացված չեն, եւ Վաշինգտոնը ներողություն չի խնդրել իր սպառնալիքների համար:

«Եթե նրանք (ԱՄՆ) մի կողմից մեզ երկխոսության կոչ են անում, իսկ մյուս կողմից ճնշումներ են գործադրում մեր դեմ, սպառնում են պատժամիջոցներով եւ ընդհանրապես ուզում են մեզ փշերի վրա պահել, ապա մեզ նման բանակցություններ պետք չեն: Մեր նախագահն ասում է, որ պատրաստ ենք երկխոսության, բայց ոչ Ամերիկայի հետ, որը ազնիվ եւ համարժեք բանակցություններ վարել չի կարողանում»,- BBC-ի մատուցմամբ, հայտարարել է Համենեին: Արձագանքելով ԱՄՆ շտաբների պետերի միացյալ հրամանատարության ղեկավար, ծովակալ Մայք Մալլենի հայտարարությանն առ այն, թե Սպիտակ տունը Իրանի վրա հնարավոր հարձակման ծրագիր է մշակում, այաթոլլա Ալի Համենեին բավականին կոշտ ձեւակերպումներ է օգտագործել. «Դժվար թե նրանք գնան այդպիսի հիմար քայլի: Թող բոլորն իմանան, որ Իրանի դեմ հարձակման դեպքում մեր պատասխան գործողությունները չեն սահմանափակվի Մերձավոր Արեւելքով, այլ կշոշափեն շատ ավելի տարածքներ»:

Աղբյուրը հիշեցնում է, որ, փորձագետների կարծիքով, Իրանին հարվածներ հասցնելու դեպքում Իրանին կարող են միանալ ծայրահեղական այնպիսի խմբավորումներ, ինչպիսիք են ՀԱՄԱՍ-ը, «Հըզբոլլան», եւ այդ տարածաշրջանում գտնվող ամերիկյան զորքերը սպառնալիքի տակ կհայտնվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել