Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրյալը՝ սեպտեմբերի 5-ին

Օգոստոս 20,2010 00:00

Այս տարվա նոյեմբերի 21-ին Մինսկում կայանալիք մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի սեպտեմբերի 5-ին։

Ինչպես Tert.am-ին տեղեկացրել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը, մրցույթին ներկայացված 31 երգից ընտրվել է 25-ը։ Այս օրվանից մինչեւ սեպտեմբերի 2-ը երեխաները կպատրաստվեն ելույթներին։ Սեպտեմբերի 2-ին կլինի առաջին ուղիղ եթերը, որին կմասնակցի 12, իսկ սեպտեմբերի 3-ին՝ 13 երեխա։ Այս 2 խմբից կընտրվեն 8-ական մասնակից, որոնք ելույթ կունենա սեպտեմբերի 4-ին։ Իսկ սեպտեմբերի 5-ին ելույթ կունենան եզրափակիչ դուրս եկած 10 մասնակից, որից ժյուրին ընտրություն կկատարի։ «Մենք քննարկում ենք նաեւ SMS-ների միջոցով քվեարակության հնարավորությունը, սակայն դա դեռ հստակեցված չէ»,- նշել է Մնացականյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել