Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդվեդեւի պատվին

Օգոստոս 20,2010 00:00

Շիրակի մարզում այս օրերին ռուսական մշակութային օրեր են մեկնարկել: Այս առնչությամբ ՀՀ կառավարությունը երեկ մարզպետարանին հատկացրեց 15 միլիոն 200 հազար դրամ: ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը նիստում նշեց, որ միջոցառումները կիրականացվեն ՌԴ Ուլյանովսկի եւ ՀՀ Շիրակի մարզի միջեւ դեռ նախորդ տարվա աշնանը կնքված առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հասարակական եւ մշակութային գործակցության համաձայնագրի շրջանակում: Երեկ եւ այսօր Գյումրիում, Արթիկում եւ Մարալիկում բացօթյա համերգներ են կազմակերպվել: Միջոցառումներն ըստ պատշաճի անցկացնելու համար ստեղծել են բեմահարթակներ եւ հատկացրել անհրաժեշտ ձայնալուսային սարքավորումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել