Որպես հայրենիքից դուրս գտնվող հայկական կրթօջախի ներկայացուցիչ, ուզում եմ փաստել, որ անկախ Սփյուռքում գտնվող կրթօջախի հանդեպ տվյալ պետության կողմից բարեհամբույր վերաբերմունքից, մենք մշտապես կարիք ունենք սեփական պետության աջակցության: Այդ աջակցությունը հատկապես կարեւոր է կրթական, հոգեւոր, մշակութային եւ սոցիալական բնագավառներում: Թեեւ հայկական լավագույն ավանդույթների շնորհիվ հայերը օտարության մեջ միշտ եղել են ավելի զգոն իրենց ինքնության պահպանման հարցում, ու ստեղծելով հայկական համայնքներ՝ պահել եւ պահպանել հայոց լեզուն, գրականությունը, մշակույթը, այնուամենայնիվ, դա եղել է հայրենիքից զատ, ոչ բոլոր տեղերում է կրել կանոնավոր բնույթ եւ ոչ միշտ է արտահայտել հայկական պետական միասնական քաղաքականությունը: Շատ կարեւոր եւ անհրաժեշտ էր ստեղծել Սփյուռքի նախարարություն: Կարծում եմ՝ հայկական Սփյուռքը երաշխավորված է ունենալ ամուր հենք՝ ի դեմս Սփյուռքի նախարարության: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ «Արի տուն» ծրագրի կազմակերպիչներին: Նաեւ երախտագիտությունս եմ հայտնում…
Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին մասնակցելու հնարավորություն ընձեռելու, Հայաստանի մշակութային եւ հոգեւոր օջախներ այցելություններ կազմակերպելու եւ այլնի համար: Շատ օգտակար էր անգամ ուղղակի զուտ մարդկային շփումը մեր գործընկերների հետ՝ այլ սփյուռքահայ օջախներից: