Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Գյումրի ավտոմայրուղու 63-րդ կմ-ում: Դեռեւս չպարզված հանգամանքներոմ «ԲՄՎ» մակնիշի 19 ՏՕ 154 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից ու շրջվել: Պատահարի հետեւանքով մեքենայի 49-ամյա ուղեւորը՝ Մարինե Աղոյանը, տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը՝ Արտակ Ղալեչյանը, տեղափոխվել է Թալինի հիվանդանոց եւ հետազոտումից հետո դուրս գրվել: