Հանուն խաղաղ կյանքի
Բոլոր հնարավոր կոնֆլիկտային վիճակների լուծումներից երբեմն ընտրվում է ամենաողբերգականը: Երբ Չերկասկի շրջաններից մեկում հայտնաբերվեց երիտասարդ կնոջ դիակ, ոչ մեկի մտքով չէր անցնում, թե ինչ գազան է ընդունակ այսպիսի հանցագործության: Պարզվում է, կինը հղիության 6-րդ ամսում է եղել: «Սպանության բոլոր վարկածները վերլուծելով, առաջ է քաշվել մեկը, որ այն տեղի է ունեցել ինտիմ հարաբերությունների պարզման հողի վրա, քանի որ կինը հղի է եղել»,- պարզաբանում է Չերկասկի շրջանի քրեական հետախուզության պետի տեղակալ Լեոնիդ Բոյկոն:
Վերջին անգամ աղջկան տեսել էին իր ընկերոջ հետ՝ այգում զբոսնելիս: Երբ տղային ձերբակալել էին, նա ցնցող խոստովանություն էր արել: Պարզվում է, հանգուցյալը եղել է նրա սիրուհին, որը հրաժարվել էր հղիության արհեստական դադարեցումից՝ չնայած ապագա հայրիկի խնդրանքներին: Սակայն երիտասարդը չի ցանկացել սիրուհու պատճառով կորցնել իր օրինական ընտանիքը, դրա համար էլ որոշել էր վերացնել «ծանր բեռը»: «Հերթական վեճից հետո նա հինգ անգամ կացնով հարվածել է կնոջ գլխին»,- հայտնում է Լեոնիդ Բոյկոն:
Հավանական է, որ իր մնացած կյա նքը նա կանցկացնի բանտում, քանի որ քրեական օրենսգրքով հղի կնոջ սպանությունը պատժվում է ցմահ ազատազրկմամբ:
Վրեժը սեռական օրգանից հանեց
Չնայած ազատ սիրո մեծ պրոպագանդային, բազմաթիվ մարդիկ բացասական են վերաբերվում միասեռ ամուսնություններին: Դիակը, որը օրերս գտնվել էր Դոնեցկի շրջանի Կրասնոարմեյսկ քաղաքի անտառներից մեկում, նման էր այն տասնյակ դիակներին, որոնք գրեթե ամեն օր են հայտնաբերվում, սակայն մեկ «բայց» շատ զարմացրեց ոստիկանության աշխատակիցներին:
«Տղամարդու գտնված մարմինը ենթարկված էր խոշտանգումների: Նրա մարմնի վրա դանակի երկու հարված կար: Անդամահատված էր նաեւ սեռական օրգանը»,- պատմում է Կրասնոարմեյսկի քրեական հետախուզության բաժնի պետ Վլադիմիր Կլունդուկը: Պարզվում է, մինչ միջադեպի տեղի ունենալը մահացածը խմելիս է եղել իր խորթ հոր հետ: Երբ վերջինիս հայտնաբերեցին իր իսկ տանը, նա միանգամից խոստովանեց: Տղամարդը պատմել է, որ երեկոյան իր խորթ որդու հետ լավ խմել էին, իսկ երբ խմիչքը վերջացել էր, որդին հորը առաջարկել էր զբաղվել «տղամարդկային» սիրով: Հանցագործության դրդապատճառները պարզ էին, բայց վիրավորված տղամարդը ինչու էր կտրել որդու սեռական օրգանը՝ բացատրություն չեղավ:
Վաճառք՝ 15 հազար դոլարով
Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացիների՝ մի կնոջ եւ տղամարդու: Նրանք կասկածվում են իրենց նորածին երեխային վաճառելու մեջ, հայտնում են Մոսկվայի իրավապաշտպան կազմակերպության աղբյուրները: Նրանց խոսքերով, քրեական հետախուզության աշխատակիցները կասկածյալներին ձերբակալել են օգոստոսի 17-ին: «Նորածնի ծնողները պատրաստվում էին երեխային վաճառել 15 հազար դոլարով: Աղջնակին արդեն ուղարկել են մանկատուն, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- հայտնում է աղբյուրը:
Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 127.1 հոդվածի 2-րդ մասով (մարդկանց առեւտուր): Նրանց սպասվում է 10 տարի ազատազրկում: