Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏԱՆԸ ԿԱՇԱՌՔ Է ՍՏԱՑԵԼ

Օգոստոս 20,2010 00:00

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ: ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գավառի բնակիչ Ս. Մխիթարյանի կողմից Կ. Ավետիսյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նյութերը նախապատրաստել է տեղամասային տեսուչ, ոստիկանության կապիտան Զ. Դավթյանը: Նյութերով Ս. Մխիթարյանին քրեական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության կապիտանը Ս. Մխիթարյանից պահանջել եւ մայիսի 9-12-ն ընկած ժամանակահատվածում նրանից անձամբ ստացել է կաշառք: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել