Համապատասխան հետազոտությունն իրականացնելուց հետո ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ամուսնանալու համար լավագույն պահը դեպրեսիան է: Գիտնականները վերլուծել են 3000 ամուսնական զույգերի նյութական բարեկեցության եւ առողջական վիճակը եւ պարզել, որ դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ ամուսնությունից ավելի շատ են շահում, քան կենսուրախ մարդիկ: Հետազոտության համահեղինակներից մեկը դա բացատրում է հետեւյալ կերպ. լիարժեք կենսուրախ մարդն ամուսնությունից մեծ սպասելիքներ չունի, իսկ ահա դեպրեսիայով տառապող մարդն ամուսնության մեջ փնտրում է սփոփանք եւ սոցիալական աջակցություն: