Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐՈՆԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԻՆ ԴԵՄ

Օգոստոս 19,2010 00:00

Մարդիկ պետք է խոսքի ազատություն ունենան, իսկ դա նշանակում է կրոնի հրապարակային քննադատության իրավունք: Այդպես է կարծում «Լեւադա-Ցենտր» կենտրոնի սոցիոլոգների կողմից հարցված ռուսաստանցիների 58%-ը: Ընդ որում, 21%-ը կարծում է, թե «իշխանությունները պետք է իրավունք ունենան տուգանել կամ ազատազրկել այն մարդկանց, ովքեր հրապարակայնորեն կքննադատեն կրոնը, քանի որ նման քննադատությունը կարող է սասանել եկեղեցու հեղինակությունը»: Հարցումն անց է կացվել Ա. Սախարովի անվան հասարակական կենտրոնի նախկին տնօրեն Յուրի Սամոդուրովի եւ Տրետյակովյան պատկերասրահի նորագույն ուղղությունների բաժնի նախկին վարիչ Անդրեյ Երոֆեեւի դատի նախաշեմին: Նրանք եղել են «Արգելված արվեստ– 2006» ցուցահանդեսի կազմակերպիչները, որից հետո մեղադրվել են քրիստոնեական կրոնը եւ հավատացյալներին նվաստացնելու եւ վիրավորելու համար: Ըստ հարցման տվյալների՝ ռուսաստանցիների 40%-ը դեմ է հասարակության մի մասի ոչ միանշանակ արձագանքը եւ բողոքն առաջացնող ցանկացած գեղարվեստական ստեղծագործությունների հրապարակմանը եւ ցուցահանդեսների կազմակերպմանը: 24%-ը դժվարացել է պատասխանել հարցին: Նրանց կարծիքը նման ոչ միանշանակ ստեղծագործությունների եւ ցուցահանդեսների հեղինակներին դատական կարգով հետապնդելու շուրջ կիսվել է: 37%-ը պատասխանել է, որ պետք չէ, 28%-ը կողմ է եղել, 34%-ը չի կարողացել պատասխանել այդ հարցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել