Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Ր ՏԵՍԱՐԱՆՆ Է ՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ՁԵԶ

Օգոստոս 19,2010 00:00

Պատկերացրեք մաքուր, անամպ, կապույտ երկինք: Այդ պատկերը հանգստացնում է, այդպես չէ՞: Այժմ փորձեք մտովի պատկերացնել դրան հաջորդող շրջակա բնապատկերը: Թվարկած պատկերներից ո՞ր մեկն է հանգստացնում ձեզ.
* ձյունապատ սպիտակ դաշտավայրը,
* կապույտ ծովը,
* կանաչ անտառներով պատված սարերը,
* դեղին ծաղիկներով պատված դաշտը:
Թեստի բանալին
Կապույտ լույսը հանգստացնում է եւ հնարավորություն է տալիս ներթափանցելու ինքնագիտակցության խորքերը, որտեղ ամեն գույն ունի իր իմաստը եւ նշանակությունը: Պատկերը, որը բխում է ձեր գիտակցությունից, բացահայտում է ձեր թաքնված տաղանդն ու նիրհում է գիտակցության խորքերում:
Սպիտակ ձյունապատ դաշտավայր. դուք օժտված եք յուրահատուկ դյուրըմբռնելիությամբ, որը թույլ է տալիս վայրկենապես գնահատել իրավիճակը եւ լուծել բարդ խնդիրներ: Դուք վճռական եք, խորաթափանց, օժտված եք երեւույթները կանխատեսելու հատկությամբ: Վստահեք ձեր ներքին ձայնին, որը ձեզ միշտ տանում է ճիշտ ուղղությամբ:
Կապույտ ծով. դուք ունեք շփվելու բնածին տաղանդ: Մարդիկ գնահատում են դա: Եվ միայն ձեր ներկայությունն է օգնում մարել վեճը, ստեղծել հարմարավետություն ընկերական միջավայրում: Ձեր գովեստը անկեղծ է, իսկ խոսքին կարելի է վստահել:
Կանաչ անտառներով պատված սարեր. թվում է՝ դուք միշտ կարող եք ընտրել պիտանի խոսքեր, որպեսզի արտահայտեք այն, ինչ մտածում եք: Եվ ձեզ շրջապատող մարդիկ սկսում են գիտակցել, որ զգում են նույնը: Ասում են՝ կիսված ուրախությունը կրկնապատկվում է, կիսված տխրությունը՝ պակասում: Դուք միշտ պատրաստ եք օգնել, քանի որ օժտված եք անկաշկանդ շփման ձիրքով:
Դեղին ծաղիկներով պատված դաշտ. դուք շատ խելացի եք, նոր մտահղացումներով, ստեղծագործ ձիրքով եւ էներգիայով լի: Մնացեք շրջապատի հետ ներդաշնակ եւ աշխատեք ձեր մտահղացումների իրագործման ուղղությամբ: Այդ դեպքում ձեզ համար անհնարին ոչինչ չի լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել