Լրահոս
Օրվա լրահոսը

Իսլամը թույլ է տալիս

Օգոստոս 19,2010 00:00

\"\"Թուրքիայի Բողազիչի համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսը հեռուստատեսային հաղորդման ընթացքում իսլամի վերաբերյալ զարմանալի մեկնաբանությամբ է հանդես եկել: news.am-ը նշում է՝ թուրքական Haberturk-ի փոխանցմամբ, Բողազիչի համալսարանի դասախոս Յավուզ Սելիմ Քարաքըշլան, «Հանրապետության Ռամադանները» հաղորդման ընթացքում, պատասխանելով հարցին, թե Արարիչը հասկանո՞ւմ է թուրքերեն աղոթքները, ասել է. «Իսլամը մի շարք առանձնահատկություններ ունի, որոնցից մեկն այն է, որ ձեռքի 2 ափը բացելու ժամանակ, եւ առանց որեւէ տեխնիկական միջոցի, կապ է հաստատվում Աստծո հետ: Դուք կարող եք խոսել ցանկացած լեզվով, միեւնույն է՝ Աստված ձեզ լսելու է: Մյուս կրոններում սա չկա: Իսլամը հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել Աստծո հետ: Այսօրվա բառապաշարով եթե ասենք, դա Աստծուն էլ-փոստ ուղարկելու հնարավորություն է տալիս: Եվ բոլոր էլ-փոստերը, ինչ լեզվով էլ լինեն, Աստված կարդում է: Իմ կարծիքով, սա իսլամում մարդկանց ուրախացնող մի յուրահատկություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել