Նեւադա նահանգի Լաս Վեգաս քաղաքը, որը հայտնի է որպես աշխարհի խաղատնային կենտրոն, ճանաչվել է ԱՄՆ-ի ամենասթրեսային մեգապոլիսը: Այս մասին հաղորդում է Forbes ամսագիրը: Այստեղ գործազրկության ամենաբարձր մակարդակն է, առկա է հասարակական տրանսպորտի վատ համակարգ, բժշկական սպասարկման ու ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակ: Քաղաքը, որտեղ տարեկան 36 մլն զբոսաշրջիկ է այցելում, գործարար կյանքով է ապրում օրական 24 ժամ, ինչը բացասաբար է անդրադառնում տեղի բնակչության նյարդային համակարգի վրա:
Ամերիկայի սթրեսային քաղաքների տասնյակում նվազման կարգով հայտնվել են Լոս Անջելեսը, Հյուսթոնը, Տամպան, Ռիվերսայդը, Մայամին, Դալլասը, Նյու Յորքը, Չիկագոն եւ Դեթրոյթը: