Լրահոս
Օրվա լրահոսը

80%-ը նախընտրել է քաղաքացիական ծառայությունը

Օգոստոս 19,2010 00:00

Մոսկվայում այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը ժամկետային զինակոչային ծառայությունից նախընտրած երիտասարդների մեծամասությունը հայտարարել է, թե դա արել է կրոնական նկատառումներով:
Այսպիսով, զինակոչիկների 80%-ն ուղարկվել է այլընտրանքային քաղաքացիական ծառայության՝ ելնելով կրոնական նկատառումներից, 35-ը՝ ելնելով արմատական փոքրաթիվ ժողովուրդներին պատկանելությունից, մնացածները՝ այլ պատճառներով: Այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելիս գործունեության տեսակի որոշման համար հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ՝ սկսած զինակոչիկի կրթությունից եւ աշխատանքային փորձից, վերջացրած նրա ընտանեկան դրությամբ եւ առողջական վիճակով: Այլընտրանքային քաղաքացիական ծառայության ուղարկվածների թվում 45%-ն ընդհանրապես մասնագիտություն չունի, 25%-ն էլ ունի այնպիսի մասնագիտություն, որի պահանջը չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել