Ռուսաստանի ամենաճանաչված առագաստանավավար Եկատերինա Սկուդինան ալկոհոլ օգտագործած վիճակում հրաժարվել է բժշկական զննում անցնել, որի համար առագաստանավային սպորտի աշխարհի չեմպիոնուհուն մեկ տարով արգելել են նավ վարել: Մոտ մեկուկես ամիս առաջ Խիմկիի ջրամբարի գետային տեսչության աշխատակիցները նրան մոտորանավակ վարելիս կանգնեցրել էին՝ դրա համար անհրաժեշտ թույլտվություն չունենալու պատճառով, որից հետո Սկուդինան հրաժարվել էր բուժզննում անցնել, ինչի համար էլ կայացվել է այդ որոշումը: