Մետա դեպարտամենտում կայացած մինչեւ 15 տարեկան ֆուտբոլիստների հանդիպումից հետո սպանվել է թիմերից մեկի մարզիչ Ալվար Պովեդան: Ականատեսների վկայությամբ, մարզիչը հրազենային հինգ գնդակ է ստացել եւ տեղում մահացել է: «Ստադիոնից դուրս եկա եւ կանգնեցի տանիքի տակ, քանի որ անձրեւ էր գալիս: Կրակոցներ լսելով՝ վազեցի դրանց ուղղությամբ: Իսկ երբ նրան տեսա, արդեն մահացած էր»,- պատմել է մահացածի կինը: Տեղի ֆուտբոլային լիգայի քարտուղարի խոսքերով՝ ինքը չգիտի, թե մարզիչն ո՞ւմ ճանապարհին է կանգնել. «Ես ֆուտբոլում բավական երկար ժամանակ եմ գտնվում եւ տեսել եմ նրա մարզած թիմը: Նա շատ հոգատար էր երեխաների հանդեպ եւ նրանց հետ խնդիրներ չուներ»: Ոստիկանությունը հետաքննում է պատահածը: