Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ԲՌՆԱԲԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Օգոստոս 19,2010 00:00

Բուլղարացի նախկին մարմնամարզիկ Կալոյան Կալոյանովը, որ շուրջ 10 տարի գրանցված էր Սոֆիայի ամենահետախուզվող հանցագործների ցուցակում, ձերբակալվել է Մեքսիկայում, զբոսաշրջային նավի վրա, որտեղ աշխատում էր:
Նա մեղադրվում է 15-ամյա մի աղջնակի բռնաբարելու մեջ, որին մարզում էր տեղի մարմնամարզության դպրոցներից մեկում: 36-ամյա Կալոյանովին հետախուզում էր հայտարարված դեռ 2002 թվականին: Այն ժամանակ ոստիկանությունում հարցաքննվելուց հետո նա լքել էր կնոջն ու դստերը եւ փախել երկրից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել