Խոսքը առաջին ծանր քաշային Մարկո Հուկի մասին է, որը պատմել է օգոստոսի 21-ին Մետտ Գոդֆրիի հետ նշանակված մենամարտի նախապատրաստության որոշ մանրամասներ:
Բռնցքամարտիկի առավոտյան մարզումները ներառում են 15 կմ հեծանվային արշավ, 40 րոպե լող, 10 կմ վազք: Այս հոգնեցուցիչ տրիատլոնից հետո Հուկը մտնում է հատուկ պատրաստված սառնարան եւ երկու րոպե անցկացնում -110 աստիճանում: Նրա խոսքերով՝ դա օրգանիզմին օգնում է ավելի արագ վերականգնվել: «Մի անգամ սառնարան մտնելուց առաջ լոգանք էի ընդունել եւ մազերս չէին հասցրել լրիվ չորանալ: Իսկ երբ մտա խցիկ, դրանք սառչելով քարացան, մի մասն էլ, անգամ, կոտրվեց»,- ասել է բռնցքամարտիկը: