Գեղասահքի 1995 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր եւ ԱՄՆ-ի նախկին չեմպիոն Նիկոլ Բոբեկը թմրանյութեր տարածելու համար դատապարտվել է հինգ տարվա պայմանական ազատազրկման: Բացի դա, դատարանը նրան պարտադրել է 250 ժամ հանրօգուտ աշխատանք կատարել եւ տուգանել $2500: Մարզուհին այս տարվա հունիսին խոստովանել է, որ մետամֆետամին է վաճառել:
Բոբեկը անդամակցել է 28 հոգուց բաղկացած մի խմբավորման, որը, հետաքննության տվյալներով, շաբաթական $10 հազարի թմրանյութեր է վաճառել: Խմբավորման ղեկավար Էդվարդ Կրուզը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման: