Լիբանանի ռազմական դատարանը մահապատժի է դատապարտել այդ երկրի երկու քաղաքացիների, որոնք մեղավոր են ճանաչվել հօգուտ Իսրայելի լրտեսություն կատարելու մեջ: Այդ մասին երեկ հաղորդել է The Jerusalem Post-ը: Դատարանը հաստատված է համարել Անտուան Աթամիին եւ Օսամա Բերրիին առաջադրված մեղադրանքները՝ արձանագրելով, որ նրանք հակառակորդի հետ համագործակցել են 2006թ. լիբանանա-իսրայելական պատերազմի ժամանակ: Դատարանի կայացրած վճռում շեշտվում է, որ դատապարտյալների գործողությունները հանգեցրել են լիբանանցիների մահվան: Մահապատժի դատապարտված երկու անձինք էլ կարող են վճիռը բողոքարկել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով մահապատժի դատապարտվածների թիվն այսպիսով հասավ 5-ի: Լիբանանի ղեկավարությունը պատրաստվում է ՄԱԿ-ին հանձնել լրտեսության եւս 150 դեպքերի հետ կապված նյութեր: