Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒԽԱՐԵՍՏԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՄՈՍԿՎԱՅԻՆ

Օգոստոս 19,2010 00:00

Բուխարեստում ՌԴ դեսպանության առաջին քարտուղար Անատոլի Ակոպովը Ռումինիայում «անցանկալի անձ»՝ «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել: Դա ռումինական կառավարության կողմից Մոսկվայում Ռումինիայի դեսպանության առաջին քարտուղար Գաբրիել Գրեկուի (նկարում) ձերբակալության եւ նրան լրտեսության համար ՌԴ-ից վտարելու պատասխան քայլն է: Ռումինիայի իշխանությունները Ակոպովին երկիրը լքելու համար 48 ժամ են տվել: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, ռուս դիվանագետին վտարելու մասին Ռումինիայի ԱԳՆ-ն հայտարարել է օգոստոսի 18-ին, բայց առանց դիվանագետի ինքնությունը հստակեցնելու: Ընդսմին, այս տեղեկությունը Բուխարեստում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունում հրաժարվել են մեկնաբանել եւ ճշտել, թե այդ մարդն իսկապես Ակոպովն է, թեեւ դեսպանության աշխատակիցների ցուցակում Անատոլի Ակոպով անուն-ազգանունով մարդն իսկապես զբաղեցնում է առաջին քարտուղարի պաշտոնը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում Ռումինիայի դեսպանության առաջին քարտուղար Գաբրիել Գրեկուն ձերբակալվել էր օգոստոսի 16-ին՝ լրտեսության կասկածանքով: Նրան էլ էին պարտավորեցրել Ռուսաստանը լքել 48 ժամվա ընթացքում: ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տվյալներով, նա Ռումինիայի արտաքին տեղեկատվական ծառայության աշխատակից է եղել եւ Մերձդնեստրում տեղակայված ռուսական զորքերի վերաբերյալ տվյալներ է հավաքել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել