Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ՆԵՐԽՈՒԺԱԾ ԱՆՁԸ

Օգոստոս 19,2010 00:00

Մարդը, ով ներխուժել է Իսրայելում Թուրքիայի դեսպանություն, կալանավորվել եւ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին երեկ հաղորդել է BBC-ն: Ըստ աղբյուրի, Իսրայելի ոստիկանության տվյալներով, հարձակվողը Հորդանանի արեւելյան ափին բնակվող պաղեստինցի Նադիմ Նիջազն է եղել: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի ասելով, այդ մարդը դեսպանությունում գտնվողներին սպառնացել է բենզինի տարայով, դանակով եւ ատրճանակով, որը, ինչպես պարզվում է՝ խաղալիք է եղել:
Տղամարդը ներխուժել է Թել-Ավիվում թուրքական դիվանագիտական ներկայացուցչության տարածք, հասել երկրորդ հարկ եւ պատանդառել է երկու մարդու, ենթադրաբար՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսին եւ նրա տիկնոջը: Միայն դրանից հետո դեսպանության անվտանգության աշխատակիցները կրակ են բացել նրա ուղղությամբ եւ վիրավորել են: Պատանդներն ազատ են արձակվել:
Թուրքական իշխանությունները հաղորդում են, որ Նիջազը թուրքական իշխանություններից իրեն ապաստան տրամադրելու պահանջ է ներկայացրել: Իսրայելական ԶԼՄ-ների մատուցմամբ, ձերբակալված պաղեստինցին հոգեկան հիվանդություն ունի: 2006թ. նա Թել-Ավիվում բրիտանական դեսպանատան տարածքում սպառնացել է ինքնասպան լինել, եթե իրեն քաղաքական ապաստան չդրամադրվի:
BBC-ի մատուցմամբ, միջադեպը, ըստ ամենայնի, կապված չէ «Ազատության նավատորմի» միջադեպից հետո Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ վատթարացող հարաբերությունների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել