Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսկորեացի զինվորը փորձել է ինքնաթիռով Ռուսաստան փախչել

Օգոստոս 19,2010 00:00

\"\"Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության սահմանից ոչ հեռու, Չինաստանի տարածքում, հյուսիսկորեական ինքնաթիռ է կործանվել: Օդաչուն զոհվել է: Հարավկորեական հետախուզական աղբյուրները ենթադրում են, որ ինքնաթիռը դեպի Ռուսաստան ուղղվող կործանիչ է եղել: Հյուսիսային Կորեայի քաղաքացիները հաճախ են երկրից փախուստի փորձ անում, բայց հափշտակված ինքնաթիռով սահմանը հատելու փորձը ծայրահեղ անսովոր դեպք է:
BBC-ի մատուցմամբ, ենթադրվում է, որ դասալիքը փորձել է հասնել Ռուսաստանի տարածք, քանի որ Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ հանցագործներին հանձնելու պայմանագիր է գործում:
Ռազմական փորձագետները ենթադրում են, որ կործանված ինքնաթիռը խորհրդային արտադրության ՄիԳ-15 կամ ՄիԳ-21 է եղել, որն օգտագործվել է դեռ կորեական պատերազմի տարիներին: Հոնկոնգի Ming Pao պարբերականը գրել է, թե երկուշաբթի ուշ երեկոյան կործանված ինքնաթիռի երկրորդ օդաչուն հասցրել է կատապուլտով լքել վթարվող ինքնաթիռը, բայց նրա գտնվելու վայրի մասին որեւէ տեղեկություն չկա:
Հարավկորեական Yonghap գործակալությունը հաղորդում է, որ Հյուսիսային Կորեայում վերջին ամիսներին մթերքի շուկայում առաջացած ճգնաժամի պատճառով այդ երկրի բանակից դասալքության դեպքերը գնալով աճում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել