Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչը՝ ճանապարհորդ

Օգոստոս 19,2010 00:00

Անգլերենի բրիտանացի մի ուսուցիչ Քենտ կոմսությունից դժվարին ճանապարհորդություն է կատարել Աֆրիկայով՝ իր մոտոցիկլով: Ինչպես տեղեկանում ենք The Daily Telegraph-ից, 41-ամյա Սպենսեր Կոնվեյից 9 ամիս է պահանջվել, որ 32 երկիր անցնելուց հետո հասնի Աֆրիկա: Անցյալ տարվա նոյեմբերին նա թողել է մանկավարժությունը եւ «հեծնելով» իր Yamaha XT660 մոտոցիկլը, ճամփորդել, որի նպատակը Save the Children կազմակերպության համար հանգանակություն կազմակերպելն էր: Ճամփորդության ժամանակ ուսուցիչը բազմաթիվ խոչընդոտների, անգամ վտանգների է հանդիպել, օրինակ՝ Քենիայի եւ Տանզանիայի սահմանին նրա վրա կրակ են բացել երեք զինյալներ, Եգիպտոսում հարձակվել են քարերով, իսկ Նամիբիայի եւ Անգոլայի սահմանին՝ թալանել են: Այս ամենը չի խանգարել, որ բրիտանացին հասնի իր ուզածին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել