Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՍՈՂ ԲԱԶԿԱԹՈՌ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Օգոստոս 19,2010 00:00

\"\"Ըստ ռուսական ԶԼՄ-ների, օգոստոսի 16-ից Ուլյանովսկում ընթանում է մանկավարժական ֆորում՝ «Ռեգիոնալ կրթությունը՝ նոր դպրոցի ճանապարհին» խորագրով: Միջոցառումը լենինյան մեմորիալում է կազմակերպված, որտեղ կարեւոր տեղ են  զբաղեցնում «ուսուցչական ապագային» հատկացված նախագծերը: Օրինակ, կարելի է տեսնել մոբիլ սեյֆեր՝ նոթբուքերի պահպանման համար. ենթադրվում է, որ ապագա դպրոցականների ստուգողականները էլեկտրոնային ձեւաչափով են լինելու, էլեկտրոնային դասամատյաններ կան ներկայացված, որտեղ նշանակված գնահատականները ավտոմատ կերպով կփոխանցվեն երեխաների էլեկտրոնային օրագրերի մեջ:  Ֆորումի «չամիչը», սակայն, մերսող բազկաթոռն է՝ մանկավարժների համար: Մասնագետները հավաստիացնում են, որ նման բազկաթոռին նստելուց հետո ուսուցիչների լարվածությունը կվերանա, եւ նրանք ավելի հազվադեպ  բյուլետենի կարիք կունենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել