Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ է Ադրբեջանը հարձակվելու

Օգոստոս 19,2010 00:00

Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, ապա 3-4 օր հետո Ադրբեջանը կհարձակվի Արցախի վրա: Ըստ news.am-ի, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՌԴ աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը: Նրա խոսքով, սա Ալիեւի կլանի միակ հնարավորությունն է: «Ադրբեջանն արդեն ձեռք է բերել C-300 զենիթահրթիռային համակարգեր եւ կարող է թույլ տալ իրեն հարձակվել, չերկյուղելով իր էներգահամակարգերի համար: Նա բաց չի թողնի իր հնարավորությունը,- նշեց Սարգսյանը: 4 օրից Իրանում՝ Բուշեր քաղաքի մոտ, շահագործման կհանձնվի ատոմակայան, իսկ նոյեմբերի սկզբին այն կմիացվի Իրանի ներքին էներգացանցին: Եթե այդ ժամանակի ընթացքում Իսրայելը չհարձակվի Իրանի վրա, ապա մենք կարող ենք հանգիստ շունչ քաշել»,- ասաց քաղաքագետը: Նրա կարծիքով, այսօր Իսրայելն այդ հնարավորությունն ունի: Իսրայելի հարձակողական ավիացիան մինչեւ վերջերս այնպիսի ինքնաթիռներ չուներ, որոնք կարող էին հասնել մինչեւ Իրան, ռմբակոծել եւ անմիջապես հետ վերադառնալ՝ առանց վերալիցքավորման: Դրանք ամերիկյան F-15, F-16 եւ «Միրաժ» ինքնաթիռներն են: Սակայն վերջերս Իսրայելը ԱՄՆ-ից գնել եւ շահագործում է 5-րդ սերնդի F-22 Raptor բազմանպատակային կործանիչներ, որոնք նման հնարավորություն ունեն: Արայիկ Սարգսյանի կարծիքով,  պատերազմից խուսափելու Արցախի միակ հնարավորությունը միջազգային կառույցներին՝ Եվրամիությանը, Հաագայի միջաազգային դատարանին, ԱՊՀ համապատասխան մարմիններին դիմելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել