Ոստիկանության Երեւանի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 շենքի մոտից, կողոպուտ կատարելու համար, բերման են ենթարկել 1993թ. ծնված Լեւոն Ավետիսյանին, որը անհայտ քաղաքացու պարանոցից պոկելով ոսկյա շղթան՝ փորձել էր դիմել փախուստի: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանները կասկածներ ունեն, որ Լեւոն Ավետիսյանի հանցավոր գործողություններից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ եւս, ովքեր կարող են դիմել ոստիկանության Շենգավիթի բաժին, զանգելով 44-02-02 կամ 1-02 հեռախոսահամարներով: