Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 40-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 774 ՍԼ 27 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել: ԱԻՆ փրկարար ծառայության երեկվա տեղեկատվության համաձայն, մեքենայի վարորդը՝ Կարբի գյուղի 44-ամյա բնակիչ Այվան Շահբազյանը ստացել էր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց, որտեղ եւ մահացել է: