Կրասնոյարսկի իրավապահները տեղեկություն են ստացել, որ մարզի կենտրոնում հանցախումբ է գործում, եւ դրա անդամները մասնագիտացած են էլեկտրոնային քարտերի միջոցով անօրինական օպերացիաներ կատարելու մեջ, հաղորդում է news.am-ը: Ինտերնետ-ռեսուրսների օգտագործմամբ, հանցագործները տեղեկություններ են ստացել հաճախորդների բանկային հաշիվների մասին, իսկ հետո իրական քարտերի կեղծ տարբերակներ են պատրաստել: Հասցված վնասի չափը 1 մլն ռուբլի է կազմել: Տուժածների թվում կան նաեւ օտարերկրացիներ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հանցախմբի բոլոր մասնակիցները ձերբակալվել են: Պարզվել է, որ խմբում եղել են նաեւ մշտական բնակության վայր չունեցող հայաստանցիներ: