«Առավոտի» տեղեկություններով, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ եւս երկու ամսով երկարաձգվեց Արթուր Սուրենյանցի խափանման միջոց կալանքը: Մեր տեղեկություններով, վերջինս կասկածվում է անցյալ տարի «Վուայաժ» տաքսի ծառայության տնօրենի սպանությունն իրականացնելու մեջ: Սպանությունը կատարելուց հետո Արթուր Սուրենյանցը գտնվում էր հետախուզման մեջ, իրավապահ մարմիններին ինքնակամ ներկայանալուց հետո նրա նկատմամբ հարուցվել էր քրգործ՝ սպանություն մեղադրանքով: Հիշեցնենք, որ Արթուր Սուրենյանցը նախկին վարչապետ, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի քրոջ տղան է: