Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ԿՎԵՐԱՀՍԿԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Օգոստոս 19,2010 00:00

«Հարավային Կովկասը պատրաստվում է պատերազմի»,- երեկ այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված ռազմավարական համագործակցության մասին պայմանագրին: Նրա դիտարկմամբ, ԱՄՆ-ը դուրս է գալիս Մերձավոր Արեւելքի շրջանից, եւ խաղը ստանձնում են Ռուսաստանն ու Թուրքիան. ռուսներն ավելի ամրանում են Հայաստանում, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանում: «Այս պարագայում, եթե Ադրբեջանը գտնվում է Թուրքիայի վերահսկողության ներքո, ապա այդ երկիրն ավելի կառավարելի է եւ անվերահսկելի գործողություններ թույլ չի տա»,- եզրակացրել է Շաքարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել