Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻԶԻՐՅԱՆԻ ՍԻՐՏԸ ՎՍՏԱՀԵԼԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ Է ՈՒԶՈՒՄ

Օգոստոս 19,2010 00:00

\"\"

«Առավոտի» տեղեկություններով, նախկինում բարձրաստիճան ոստիկան՝ գեներալ-մայոր, իսկ այսօր Շիրակի մարզպետ  Աշոտ Գիզիրյանը այս օրերին մեծ ջանքեր է գործադրում՝ փորձելով համոզել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնում Արամ Տեր-Թովմասյանին փոխարինել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանով: Գիզիրյանն իր միջնորդությունը պատճառաբանում է նրանով, թե առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են լինելու, եւ իշխանություններին անհրաժեշտ ծառայություն մատուցելու համար պետք է, որ ինքը՝ որպես մարզպետ, մարզում իրեն վստահելի ոստիկանապետի հետ գործ ունենա: Հավելենք, որ  Գիզիրյանն ու Բաբակեխյանը, քավոր-սանիկական բարեկամությունից զատ, նաեւ ոստիկանության համակարգում մշտապես միասին են աշխատել. Բաբակեխյանը, որպես կանոն, աշխատել է Գիզիրյանի ենթակայությամբ՝ թե՛ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում, թե՛ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել