Ըստ իտալացի գիտնականների՝ ամառվա արեւը միշտ չի գործում որպես հզոր «հակադեպրեսանտ»: Որոշ մարդիկ ամառվա շոգ օրերին զգում են հոգեկան լարվածություն եւ ճնշվածություն: Շոգը կարող է լինել հզոր սթրեսային գործոն, քանի որ օրգանիզմը մշտապես գտնվում է գերլարվածության մեջ: Նման մարդկանց մոտ նկատվում են դիսֆորիայի նշաններ: Դիսֆորիան մռայլ, ընկճված, ագրեսիվ, դժգոհ եւ ֆոբիկ տրամադրության, ինչպես նաեւ կտրուկ անկումների եւ անքնության վիճակն է: Ամառվա սթրեսը հաղթահարելու համար մասնագետները խորհուրդ են տալիս լինել ֆիզիկապես ակտիվ, ունենալ հաճելի շփումներ ընկերների, լավ մարդկանց հետ եւ կատարել օգտակար աշխատանք: