Հալկիդայում առաջին անգամ կազմակերպվել է շախմատի «Negroponte 2010» միջազգային մարցաշարը, որին մասնակցող 29 երկրների 204 շախմատիստների մեջ են նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչները: Նրանցից առավել հաջող է հանդես գալիս Զավեն Անդրիասյանը, որն ութ տուրից հետո 6,0 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում: Վատ չի մեկնարկել նաեւ Վահե Բաղդասարյանը: Նա իր անվան դիմաց գրանցել է նույնքան միավոր եւ 16-րդն է: Մասնակիցների մեջ են նաեւ հայաստանցի գեղեցիկ սեռի երկու ներկայացուցիչներ: Էլինա Դանիելյանը 5,0 միավորով 39-րդն է, իսկ Նելլի Աղինյանը՝ 91-րդը (4,0 միավոր):
Երեկ հերթական տուրի օրն էր: