Լեհաստանում ավարտվեց մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը: Տղաների պայքարի վերջին տուրում մեր հանրապետության ներկայացուցիչ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով հաղթեց հունգարացի ՖԻԴԵ-ի վարպետ Ֆեդոր Տամաշին եւ 8,0 միավորով պայքարը եզրափակեց 18-րդ հորիզոնականում: Հրայր Սիմոնյանը ոչ-ոքի արեց միջազգային վարպետ Պավել Պոտապովի (Ռուսաստան) հետ եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 7,5 միավորով գրավեց 33-րդ հորիզոնականը: Մեր հանրապետության երրորդ ներկայացուցիչը՝ Սամվել Տեր-Սահակյանը, անհաջողության մատնվեց եւ բավարարվեց 44-րդ տեղով:
Աղջիկների պայքարում Անի Խանամիրյանը նույնպես միավորի կորուստ տվեց, որի հետեւանքով տեղ զբաղեցրեց 57-րդ հորիզոնականում: