Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի գավաթ, երկու բրոնզ եւ թիմային չորրորդ տեղ

Օգոստոս 18,2010 00:00

\"\"Բեռլինում անցկացված ձյուդո ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները մարզական հարուստ ավար են նվաճել: Մինչեւ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Գրիգոր Իվանյանը, սկսած նախնական գոտեմարտերից, պարտության մատնելով բոլոր մրցակիցներին, դարձավ իր քաշային կարգում Եվրոպայի երիտասարդների գավաթակիր: Բեռլին մեկնած մեր չորս ձյուդոիստներից երկուսը նույնպես անմասն չմնացին մրցանակային տեղերից: Գոռ Հարությունյանը (60 կգ քաշային կարգ) եւ Արթուր Կռոյանը (90 կգ) երրորդ տեղի համար պայքարում մաքուր հաղթանակ (իպոն) տոնելով ադրբեջանցիներ Միրզա Ասգարովի եւ Շահին Ղահրամանովի նկատմամբ՝ բարձրացան պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: Ընդհանուր առմամբ, վատ չէր նաեւ մինչեւ 73 կգ քաշային Անդրանիկ Չափառյանի ցույց տված 7-րդ արդյունքը: Նաեւ նրա ցուցանիշի շնորհիվ Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավեց չորրորդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն ըստ հերթականության մրցանակային եռյակը կազմած Ճապոնիային, Գերմանիային եւ Ռուսաստանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել