Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԱՆԵԼ

Օգոստոս 18,2010 00:00

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որոշմամբ, անգլերենը դառնում է այդ երկրի երկրորդ լեզուն: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Կրթության նախարարության մշակած նոր ռազմավարության համաձայն, առաջիկա չորս տարիներին կրթական համակարգը ամբողջովին հարմարեցվելու է նոր չափորոշիչներին: 100 օտարերկրացի ուսուցիչներ՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Նոր Զելանդիայից, Լեհաստանից եւ այլ երկրներից, արդեն Վրաստանում են, մինչեւ օգոստոսի վերջ՝ եւս 50-ը կգա, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսվում է արտասահմանցի ուսուցիչների թիվը հասցնել 1000-ի:
Տարբեր երկրներից ժամանած ուսուցիչների հետ Բաթումում կայացած հանդիպմանը Սահակաշվիլին անգլերենը Վրաստանի երկրորդ լեզուն դարձնելու գործընթացը որակել է «հեղափոխություն կրթական ոլորտում»՝ համոզմունք հայտնելով, թե սա երկրի զարգացմանն ուղղված ամենամեծ ներդրումն է: «Ամենակարեւոր պահանջն այն է, որ Վրաստանում բոլոր դպրոցականները՝ 5-16 տարեկան, անգլերեն խոսեն, եւ առաջիկա 4 տարիներին մենք կհասնենք դրան»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ առաջին լեզուն վրացերենը կլինի, երկրորդ լեզուն՝ անգլերենը, իսկ երրորդ լեզուն՝ չինարեն, արաբերեն, թուրքերեն կամ ռուսերեն, կընտրվի՝ հաշվի առնելով հասարակության մեջ եւ տարածաշրջանում առկա պահանջարկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել